«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. հայ երիտասարդները լուռ ակցիա են կազմակերպել

Կանադայի հայերը հերթական ակցիան են կազմակերպել` յուրահատուկ ձևով ներկայացնելով Արցախում իրականացվող պատերազմական գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ Կանադայի Տորոնտո քաղաքում հայ երիտասարդները գեղարվեստական ինստալյացիա են ցուցադրել:

«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող պատերազմական հանցագործությունները ներկայացվել են պատկերների ու լռության լեզվով»,–նշված է գրասենյակի` Facebook սոցցանցի էջում։

«Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութերը պատմում են ներկայացված ինստալյացիայի մասին։ Արյունոտ լվացք, «Կռունկի» և այլ երգերի կատարումներ, «խոսող պաստառներ»` «Կանադա խոսիր», «Արցախցիներն իրավունք ունեն ապրել իրենց հողում», «Հայաստանը խաղաղություն է ուզում» գրառումներով ու լուռ մարդիկ, որոնք անտարբեր չեն թողնում անցորդներին։

«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. հայ երիտասարդները լուռ ակցիա են կազմակերպել

Մարիամ Մուղդուսյանը ներկա պահին բնակվում է Կանադայում և ակտիվորեն մասնակցում է այս օրերին տեղի հայ համայնքի բողոքի ակցիաներին։

«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև

Սեպտեմբերի 27-ին կանադահայերը դիմել էին Կանադայի կառավարությանը` կոչ անելով դատապարտել Ադրեջանի ագրեսիան։

Նրանք նաև ստորագրահավաք էին կազմակերպել և Կանադայի կառավարությանը հորդորել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային։

Կանադան այս ամիս դադարեցրել է ռազմական բեռների արտահանումը Թուրքիա, որն աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները