Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումների վերաբերյալ

Ադրբեջանի այս քայլը այդ երկրում իրականացվող հայատյացության և էթնիկ զտման պետական քաղաքականության մաս է կազմում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում հրապարակվել է «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դեմ Ադրբեջանի կողմից թիրախային հարձակումները՝ որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ» արտահերթ զեկույցը անգլերենով:

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը

Զեկույցում ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նպատակային խոցման փաստերը և դրանց վերլուծությունը միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի համատեքստում:

Ներկայացված փաստերը հիմնավոր կերպով ապացուցում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական վայրագությունները ուղեկցվում են Արցախի տարածքում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ դիտավորյալ հարձակումներով:

Շուշիում վիրավորված լրագրողը պատմել է` ինչպես է փոքրիկ հայուհին խնամել ու մխիթարել իրեն

2020 թ. հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը հարվածային և ճշգրիտ կառավարվող անօդաչու թռչող սարքերով մի քանի ժամվա ընթացքում երկու անգամ թիրախավորված հարվածներ են հասցրել Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որը Արցախի նշանավոր մշակութային և հոգևոր խորհրդանիշներից է: Ադրբեջանի այս քայլը այդ երկրում իրականացվող հայատյացության և էթնիկ զտման պետական քաղաքականության մաս է կազմում: Այն նաև հայկական ծագմամբ քրիստոնեական ժառանգության նկատմամբ շարունակական ծայրահեղ անարգանքի դրսևորում է, նշված է արտահերթ զեկույցում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը