Ադրբեջանի արտգործնախարարը նույնպես մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվա է գնացել ռուսական կողմի հետ բանակցելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա ՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ գիշերն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին առանձին հանդիպումներ կունենան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները խոսել են Ղարաբաղի թեմայով

Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չէր բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները