«Ուզում եմ` խաղաղություն լինի և հայրիկները գան տուն». արցախցի երեխաները` նախագահականում

Արմեն Սարգսյանի նստավայրում հյուրընկալված արցախցի փոքրիկները դիտել են «Բրեմենյան երաժիշտները» ներկայացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ համագործակցությամբ, երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպել: Թատրոնի դերասանների մասնակցությամբ նախագահական նստավայրում բեմադրվել է մանկական գեղեցիկ ներկայացումներից մեկը՝ «Բրեմենյան երաժիշտները»: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ուզում եմ` խաղաղություն լինի և հայրիկները գան տուն». արցախցի երեխաները` նախագահականում

Ներկայացումներից հետո արցախցի մի աղջիկ ասում է` ուզում է կռիվը վերջանա ու շուտ իրենց տուն` Շուշի գնան։ Մեկ ուրիշ աղջնակ էլ ասում է, որ ուզում է խաղաղություն լինի` բոլորի հայրիկները գան տուն, ուրախացնեն նրանց։

Լույսի պես երեխեք են. ի՞նչ է խոստացել Արայիկ Հարությունյանը արցախցի երեխաներին

«Ուզում եմ` խաղաղություն լինի և հայրիկները գան տուն». արցախցի երեխաները` նախագահականում

«Այս օրերին շատ կարևոր է արցախցի երեխաներին հոգեբանական թիկունք լինելը, քանի որ երեխաները հասարակության ամենախոցելի մասն են, նրանց հուշերում դեռ շատ կմնա այն մղձավանջը, որն ապրեցին: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավորն այս երեխաների համար»,- ասում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։

«Ուզում եմ` խաղաղություն լինի և հայրիկները գան տուն». արցախցի երեխաները` նախագահականում

Նա պատմել է, որ դեռ ամռանը` Արմեն Սարգսյանի հետ թատրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, նախագահի կողմից առաջարկ էր հնչել ներկայացումներ կազմակերպել նախագահական նստավայրի տարածքում, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով թատրոնների գործունեության սահմանափակումները:

«Ուզում եմ` խաղաղություն լինի և հայրիկները գան տուն». արցախցի երեխաները` նախագահականում

Ներկայացումից հետո երեխաներին նաև նվերներ են փոխանցվել նախագահի աշխատակազմի կողմից:

«Ուզում եմ` խաղաղություն լինի և հայրիկները գան տուն». արցախցի երեխաները` նախագահականում

Հիշեցնենք, որ երևանյան մի շարք թատրոններ արդեն իսկ իրենց հարկի տակ են ընդունել արցախցի երեխաներին` նրանց համար սիրված ու հայտնի ներկայացումներ բեմադրելով։

Արցախցի երեխաները խաղաղ երկինք և այն պահպանող տանկ են նկարում. տեսանյութ