Ռուս բլոգերը Մոսկվայի մետրոյում նվագում է Արա Գևորգյանի «Արցախը». տեսանյութ

Օլեգ Պերևերզևը եղել է Հայաստանում և ամբողջ հոգով սիրահարվել մեր երկրին: Նա շատ ծանոթներ ու ընկերներ ունի այստեղ:
Sputnik

Ի պաշտպանություն հայերի` ռուս բլոգեր Օլեգ Պերևերզևը Մոսկվայի մետրոյում ծիրանափողով նվագում է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: Բլոգերը նաև Արցախին ու Հայաստանին նվիրված գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Բարեկամնե՛ր, այս դժվար պահին, երբ Հայաստանը փորձանքի մեջ է, այստեղ՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, մենք կարեկցում և բարոյապես աջակցում ենք բոլոր մարդկանց, որոնք տառապել ու տառապում են այս հակամարտությունից: Մի քանի տարի է անցել այն օրից, երբ ես առաջին անգամ այցելեցի արևոտ Հայաստան և ամբողջ հոգով սիրահարվեցի այդ երկրին: Ես շատ ծանոթներ ու ընկերներ եմ գտել այնտեղ: Ուզում եմ, որ ագրեսիան դադարի: Առողջ դատողությունը հաղթի: Եվ Հայաստանում ամեն ինչ լավ ու հանգիստ լինի: Եվ որպես հիշեցում, որ Արցախն ապրել է, ապրում է և կապրի` մոսկովյան մետրոյում հնչում է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: Խաղաղություն և բարություն բոլորին»,- գրել է Օլեգը:

Sputnik Արմենիան հետ զրույցում ռուս բլոգերը հույս հայտնեց, որ այս ամենը շատ շուտ կավարտվի, ինքը կրկին Հայաստան գալու հնարավորություն կունենա: Իր հայ ընկերներին բլոգերը համբերություն ու հաջողություն է մաղթում:

Նշենք, որ ռուս բլոգեր Օլեգ Պերևերզևի Հայաստանի ու հայ մշակույթի հանդեպ ունեցած սիրո մասին Sputnik Արմենիան մեկ անգամ արդեն գրել է։

«Ուզում եմ` խաղաղություն լինի և հայրիկները գան տուն». արցախցի երեխաները` նախագահականում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները