Մեր բանակի կանայք. ՀՀ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայ կանանց կամավորական ջոկատում արդեն 100–ից ավելի կանայք են գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ում նոր լուսանկարներ է հրապարակել։

«Մեր բանակի կանայք»,– գրել է նա` ընթերցողներին ներկայացնելով հայոց բանակի ոչ միայն հզոր, այլև գեղեցիկ կողմերը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտնել էր, որ հայ կանանց կամավորական ջոկատում արդեն 100–ից ավելի կանայք են գրանցվել, ու դիմումները շարունակվում են։

«Կոչ ենք անում աղջիկներին ու կանանց միանալ հայրենական կռվին». կանայք զինվորագրվում են

Արծրուն Հովհաննիսյանը կոչ էր արել նաև այդ հայուհիներին արժանի երիտասարդներ լինել, միանալ գոյության պատերազմին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները