Կցրտի, Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա. եղանակի տեսություն

Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների` Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, հոկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով։

Կցրտի, Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այստեղ են երկու գերի վերցրել, կամ ինչպես են ապրում զինծառայողները Արցախի առաջնագծում