Հարկատուներից շատերն այս տարի չեն վճարել զինծառայողների հիմնադրամի 1000 դրամները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները: Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բազմաթիվ հարկ վճարողներ դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ ունեն զինծառայողների հիմնադրամին։

Խոսքը, այսպես կոչված, 1000 դրամների հարկի մասին է։

Ադրբեջանը խաղաղ բնակիչների դեմ արգելված զենք է կիրառում. Արցախն ապացույցներ ունի

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները: Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն»,– ասված է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ը հիշեցնում է, որ դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով։

Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել. զոհված զինվորի հոր կոչը

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։

ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն այս օրենքով պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջակցության հիմնադրամին։

«Կոչ ենք անում աղջիկներին ու կանանց միանալ հայրենական կռվին». կանայք զինվորագրվում են

Նախաձեռնությունը հանրության շրջանում ստացել է «1000 դրամների օրենք» անունը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի պաշտոնական կայքի տվյալներով հիմնադրամի ստեղծման պահից առ այսօր հավաքագրվել է 29 519 596 149 դրամ։ Դրանից 27 250 731 040 դրամը պարտադիր վճարումներով, 2 268 865 109` նվիրատվությամբ։ Այս գումարից առ այսօր օգտագործվել է 2 405 165 088 դրամը։