Երևանի կենտրոնում հերթական բարձրահարկը կկառուցվի. ավագանին համաձայնություն տվեց

Երևանում բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի, որի բնակելի հատվածը մինչև 15 հարկ կլինի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Երևանի կենտրոնում` Անտոն Քոչինյան փողոցում, հերթական բազմաֆունկցիոնալ համալիրը կկառուցվի, որի բնակելի հատվածը մինչև 15 հարկ կլինի։ Երևանի ավագանին հերթական նիստում ընդունեց այս նախագիծը` թույլատրելով բարձրահարկի կառուցումը կենտրոնում։

Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. 450 աշխատատեղ կբացվի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը հայտնեց, որ Քոչինյան 15 հասցեում կառուցվելիք շինությունում նախատեսվում է միասնական երկու ստորգետնյա հարկեր ունենալ առևտրահասարակական հատվածներով՝ մինչև երեք հարկ, իսկ բնակելի հատվածամասի շինարարությունը նախատեսվում է մինչև 15 հարկ:

Շինության ամբողջ տարածքը 11 149 քմ է, այն սեփականության իրավունքով պատկանում է Մարինե Պողոսյան անունով քաղաքացուն։

«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարությունը շարունակվում է. մանրամասներ

Նախագիծը հավանության է արժանացել ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Այսպիսով` Երևանի ավագանին 3 դեմ, 3 ձեռնպահ, 30 կողմ ձայների բաշխմամբ ընդունեց որոշումը։

Երևանի ավագանու 5 անդամ կամավոր մեկնել են Արցախ