Մեծավանցի երեխաները բանակի համար 68000 դրամ են հավաքել ու տարել համայնքապետարան․ լուսանկար

Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի այս օրերին յուրաքանչյուր հայ փորձում է իր ներդրումն ունենալ հայոց բանակին, արցախցիներին օգնելու հարցում։ Մեծավանցի երեխաները, թողնելով բակային խաղերը, լուրջ հայացքներով լծվել են պատասխանատու գործի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Լոռու մարզի Մեծավան համայնքի փոքրիկ տղաները հայոց բանակին օգնելու իրենց տարբերակն են գտել։ Մեծավանի համայնքապետարանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ 5 ընկերներով գումար են հավաքել ու բերել համայնքապետարան, որպեսզի փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Երեխաներն ընդհանուր առմամբ հավաքել են 68000 դրամ։

Տղաների խոսուն հայացքներով լուսանկարը մեծ արագությամբ տարածվում է սոցցանցերի հայկական տիրույթում։

Բազմաթիվ հայեր շնորհակալություն են հայտնում երեխաներին կարևոր գործի համար։ Լուսանկարը տարածել են ավելի քան 1800 սոցցանցային օգտատերեր։

Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել. զոհված զինվորի հոր կոչը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները