Մահվան ևս 10 դեպք. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 51 տարեկան է

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հետևանքով Հայաստանում վերջին մեկ օրում մահացածների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik.  Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 դեպք է արձանագրվել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 74 (տղամարդ), 65 (կին), 83 (կին), 86 (տղամարդ), 68 (կին), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 51 (տղամարդ), 67 (տղամարդ) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 766–ով և դարձել 65460։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15845 մարդ, կատարվել է 349871 թեստավորում, առողջացել են վարակվածներից 48208–ը։