Պատերազմի աստծո երդվյալները` հրետանավորները, անչափելի մեծ կորուստներ են պատճառում թշնամուն

ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու: Իսկ այս տեսանյութի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները:
Sputnik

Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է: Պաշտպանության բանակը տեսանյութ է պատրաստել, որով շնորհավորել է պատերազմում ու Զինված Ուժերում շատ կարևոր դեր ունեցողների տոնը։

Պատերազմի Աստծո երդվյալները ինչպես 20-րդ դարավերջի մեր գոյապայքարում, ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առ այսօր շարունակվող մարտական գործողություններում փայլուն են իրականացնում առաջադրված մարտական խնդիրները՝ անչափելի մեծ կորուստներ պատճառելով թշնամական զինուժի անխտիր բոլոր զորատեսակները ներկայացնող ստորաբաժանումներին և հսկայական աջակցություն ցուցաբերելով ՊԲ-ի պաշտպանվող ու գրոհող ստորաբաժանումներին:

Պատերազմի աստվածները. այս ձեռքերն առանց հանգստի պայքարում են արդեն 23 օր

ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու: Իսկ առայժմ՝ պատերազմական փոքրիկ տեսաբացիկ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները:

Նշենք, որ հոկտեմբերի 19–ը Հայաստանում նշվում է որպես հրթիռահրետանային զորքերի օր։

ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման գործում: Գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր է խաղում ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատմամբ կրակային առավելություն ստեղծելու գործում: Այսօր էլ արցախա–ադրբեջանական սահմանին հրետանին փայլուն իրանցնում է իր առջև դրված խնդիրը։

Ավինյանը շնորհավորել է պատերազմի աստվածներին. հրթիռահրետանային զորքերի տոնն է