ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ արտախորհրդարանական ուժերի հետ կրկին հանդիպում է կազմակերպվել, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն է։
Փակ քննարկումից հետո ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չցանկացավ մանրամասներ ներկայացնել։
«Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը։ Եթե կառավարությունը նպատակահարմար գտնի, կբացի փակագծերը»,–ասաց նա։
Փակ քննարկման մյուս մասնակիցները նույնպես հրաժարվեցին խոսել լրագրողների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` վարչապետն անդրադարձել է ադրբեջանա–թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին:
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև մի շարք հարցերի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին նույնպես Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում էր կազմակերպել։ Հանդիպման ժամանակ արտախորհրդարանական ուժերը ներկայացրել էին իրենց տեսակետները Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Արցախի հարցով Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ. ինչ են քննարկել
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները