Ինչպես պարզել` անախտանիշ վարակակիր եք, թե ոչ. բժիշկը` կորոնավիրուսի մասին

Վարակակիրներից շատերի դեպքում հիվանդությունն առանց ակնհայտ ախտանիշների է անցնում՝ չի լինում բարձր ջերմություն, հազ և թուլություն, բայց այդպիսի հիվանդները շարունակում են վտանգ ներկայացնել շրջապատի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. COVID-19-ի ախտանշաններ չունեցող հիվանդների մոտ կարելի է վարակի մի շարք նշաններ հայտնաբերել, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ռուս բժիշկ-կենսաֆիզիկոս Նելլի Սոսեդովան։

1694 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 64694

«Կորոնավիրուսը վտանգավոր է նաև նրանով, որ երկրորդ ալիքի շրջանում շատերի մոտ հիվանդությունը սկսում է զարգանալ առանց վառ արտահայտված ախտանշանների՝ առանց ջերմության երկարատև բարձրացման, հազի և այլ արտահայտումների, բայց դրա հետ մեկտեղ այդպիսի հիվանդները կարող են վտանգավոր լինել մյուսների համար»,–նշել է մասնագետը։

Նա ասել է, թե որ նշաններին արժե ուշադրություն դարձնել, եթե կասկածում եք, որ վարակվել եք, բայց ակնհայտ ախտանշաններ դեռևս չունեք։ Այսպես, անախտանիշ հիվանդների մոտ կարճ ժամանակով կորչում է հոտառությունը և փոխվում է համի զգացողությունը։

«Եվս մեկ ցուցիչ կա` եթե շրջապատում որևէ մեկը հիվանդ է եղել, պետք է ավելի ուշադիր լինեք ինքներդ ձեր հանդեպ։ Երրորդ՝ կարելի է հակամարմինների արագ թեստ անել․․․ եթե կլինիկական պատկերի բացակայության պարագայում ձեզ մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, ուրեմն արդեն իսկ անախտանիշ հիվանդ եք եղել և կորոնավիրուսի դեմ իմունային կարգավիճակ ունեք»,-բացատրել է փորձագետը։

Հիվանդությունը հստակ ախտորոշել հնարավոր է համակարգչային տոմոգրաֆիայի (КТ) միջոցով, որը ցույց է տալիս թոքերում տեղի ունեցող փոփոխությունները։

Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել

«Մենք կարող ենք նաև տոմոգրաֆիա անել։ Եթե տեսնում ենք «փայլատ ապակի», հասկանում ենք` կա հիվանդություն, որն արտաքին արտահայտում կարող է և չունենալ։ Թոքաբորբը ոչ միշտ է արտահայտվում հազով կամ մրսածությամբ։ Կարող է բարձր ջերմություն լինել, այն էլ կարճաժամկետ։ Մարդիկ կան, որոնք թոքաբորբ են տանում առանց բարձր ջերմության»,-ամփոփել է բժիշկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էին դարձել, որ կորոնավիրուսի երեք նոր ախտանշան կա` բարձր ջերմության, հազի և հոտառության կորստի հետ մեկտեղ COVID-19-ով վարակված լինելու նշան կարող են լինել մկանային ցավը, շարունակական հոգնածությունն ու ոտքերի վրա առաջացող բշտիկները։ Այս տվյալները հրապարակվել են բրիտանացի հետազոտողների՝ Արտակարգ իրավիճակների գիտական խորհրդատվական խմբի (SAGE) համար զեկույցում և ի գիտություն են ընդունվել Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության կողմից:

Բժիշկը խոսել է կորոնավիրուսի երկարաժամկետ հետևանքների մասին