Արցախյան ոգին ու համնուհոտը՝ Երևանի կենտրոնում

Ստեփանակերտից եկած կանայք ժենգյալով հաց են պատրաստում ու վաճառում Երևանի կենտրոնում։ Ավանդական ղարաբաղյան ուտեստը համտեսել ցանկացողներն այնքան շատ են, որ նրանք փակել են գրեթե ամբողջ Աբովյան փողոցը։
Sputnik

«Սմերչի» հետևանքները Կարմիր Շուկայում. լուսանկարներ արցախյան համայնքից
Արմինե Աբրահամյանը խոհարար է, որն արդեն տարիներ շարունակ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում զբաղվում է ժենգյալով հաց պատրաստելով։ Նույնիսկ սեպտեմբերի 27-ին պատերազմի սկսելուց հետո նա հինգ օր շարունակել է աշխատանքի գնալ։ Սակայն վեցերորդ օրը ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով մարդիկ ստիպված էին թաքնվել ապաստարաններում, իսկ շուկան փակվեց։

Ընտանիքի հետ մի քանի օր թաքստոցում անցկացնելուց հետո Արմինեի ամուսինը անվտանգության նկատառումներից ելնելով նրան դստեր, հարսերի ու թոռների հետ Երևան է ուղարկել։ Սակայն Արմինեն նույնիսկ Երևանում որոշել է անգործ չնստել։ Դստեր՝ Անգելինայի հետ, որոշել է Երևանի կենտրոնում ժենգյալով հաց պատրաստել։ Վաճառքից ստացած ամբողջ եկամուտն ուղարկվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու Արցախին։

Արցախյան ոգին ու համնուհոտը՝ Երևանի կենտրոնում

«Մենք 600 դրամով ենք վաճառում ժենգյալով հացը, բայց մարդիկ հիմնականում ավելի շատ են վճարում։ Օրինակ, մեկը 20 հազար դրամ տվեց ու երկու հաց վերցրեց։ Ցանկացողները շատ են, քրտնաջան աշխատում ենք։

Իսկական ղարաբաղյան ժենգյալով հացի մեջ 10-ից 20 տեսակ կանաչի կա, դրանց մի մասը միայն Արցախում է աճում։ Աբրահամյանն ասում է, որ Երևանում միայն յոթ տեսակ կանաչի են գտել։

«Կոչ ենք անում աղջիկներին ու կանանց միանալ հայրենական կռվին». կանայք զինվորագրվում են

«Բայց դա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ ամեն ինչ համեղ է, օգտակար, իսկ ստացած գումարը գնում է մեր զինվորներին օգնելուն», - ասում է կինը։

«Մեր բոլոր տղամարդիկ ռազմաճակատում են, 19 տարեկան տղաներ կան, կան ավելի փորձառու մարդիկ, որոնք տեսել են առաջին պատերազմը։ Չգիտեմ, թող ամեն ինչ հնարավորինս շուտ վերջանա։ Մենք էլ, բոլորի պես, սպասում ենք», - ասում է Աբրահամյանը։

Ժենգյալով հացի հերթը շարունակում է աճել ու փակում է գրեթե ամբողջ Աբովյան փողոցը։ Մարդիկ համբերատար սպասում են, թե երբ կկարողանան ղարաբաղյան ժենգյալով հաց համտեսել ու իրենց ներդրումն ունենալ Համահայկական հիմնադրամում։

Արցախյան ոգին ու համնուհոտը՝ Երևանի կենտրոնում