Արցախի ճանաչման հեռանկարը. գործընթացը վաղուց է սկսվել, բայց ոչ պետությունների մակարդակով

​Եկեք անկեղծ լինենք։ Ղարաբաղյան շարժման մեկնարկից ավելի քան 30 տարի անց մեր պահանջների միջազգային ընդունման տեսակետից հայտնվել ենք նույն պուշկինյան կոտրած տաշտակի առջև։
Sputnik
Արցախի ճանաչման հեռանկարը. գործընթացը վաղուց է սկսվել, բայց ոչ պետությունների մակարդակով

Այսինքն՝ ինչպես այն ժամանակ՝ 80-ականների վերջերին որևէ մեկը չէր ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այնպես էլ հիմա բոլորը խուսափում են այդ հարցն արծարծելուց։ Ավելի ճիշտ` խոսում են այս մասին, բայց անաչառ գերագույն դատավորի բարձրունքից։

Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները

Մի օրինակ միայն, վերջին օրինակը։ Մոսկվայի ամենահայտնի ուսումնական հաստատություններց մեկում՝ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, այսօր ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, որն անդրադարձել է նաև արցախյան պատերազմին։

Հիմա տեսեք. նախ` այս կինը միանգամից էլ  զգուշացրել է՝ մենք ձեզ հետ ու ձեր առճակատման հետ գործ չունենք։ Մեջբերեմ.

«Հակամարտությունների և տարածքային վեճերի կարգավորումը չի մտնում մեր կազմակերպության լիազորությունների մեջ»։

Հետո էլ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ավելացրել է՝ այդ դուք պիտի կատարեք ձեր պարտավորություները մեր առջև։ Կրկին մեջբերեմ. «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև հանձնառություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։​

Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ

Երևի կարիք չկա անդրադառնալու միջազգային այլ կազմակերպությունների դիրքորոշումներին այն պարզ պատճառով, որ դրանք բացարձակ չեն տարբերվում Եվրախորհրդի այս ղեկավարի տեսակետից՝ գնացեք ինքներդ լուծեք ձեր հարցերը, մենք գործ չունենք։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, կամ Արթուր Քլարկի իրականացած ու չիրականացած կանխատեսումները

Ու գիտեք՝ երբ Ադրբեջանը և Թուրքիան որոշեցին հարձակվել Արցախի, նաև Հայաստանի վրա, իմ կարծիքով` շատ լավ հաշվարկել էին, որ միջազգային բոլոր կազմակերպությունները՝ ընդհուպ մինչև ՄԱԿ-ը, պահպանելով այս անտարբեր, չեզոք դիրքորոշումը, այս կամ այն կերպ խրախուսում են ագրեսորին, հարձակվողին և անտեսում են հարձակման ենթարկված կողմի շահերը։ Այսինքն՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ անտեր են թողնում անտերին։

​Իհարկե, կա նաև մեկ այլ հանգամանք՝ արդեն երկար ժամանակ է, ինչ աշխարհի տարբեր ծայրերում Արցախի ճանաչման գործընթացն այնուամենայնիվ ընթանում է, բայց ախր դա պետությունների մակարդակով չի կատարվում։

Ահաբեկված ահաբեկիչները, կամ ինչ պահանջներ ունի հակառակորդը

Միայն մի օրինակ բերեմ՝ դեռ 8 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել է Ավստրալիայի ամենամեծ նահանգը՝ Նոր հարավային Ուելսը։ Հիմա չեմ ուզում թվարկել, թե ամերիկյան քանի նահանգների տեղական խորհրդարաններ են բանաձևեր ընդունել Արցախի օգտին։ Այլ երկրների մասին էլ չեմ ասում։ Գիտեք, իհարկե, որ օրերս նման փաստաթուղթ ընդունեց Իտալիայի` մեծությամբ երկրորդ քաղաքի խորհուրդը։

Հեռու չգնանք. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Nouvelles d'Armenie պարբերականին տված վերջին հարցազրույցում ասել է.

«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել»։

Մեկնաբաններից մեկը փաստել է՝ Փարիզի քաղաքապետ Իդալգոյի հայտարարությունը սկզբունքային նշանակություն ունի, եթե նույնիսկ Փարիզը ոչ թե միջազգային իրավունքի սուբյեկտ է, այլ կոնկրետ պետության մայրաքաղաք։

​Արդյոք դրոններն օգնել են Ադրբեջանին, կամ ինչպես խաբել հակառակորդին և պաշտպանվել ԱԹՍ–ներից

Այս փաստն ամենևին էլ չի նսեմացնում Փարիզի քաղաքապետի հայտարարության քաղաքական նշանակությունը։ Սա մի կողմից հուշում է, որ Եվրոպայում ձևավորվում է հզոր հանրային շարժում՝ Արցախի միջազգային ճանաչման պահանջով, մյուս կողմից ձևավորվում է միջազգային դրական համատեքստ, որն ավելի իրական է դարձնում Արցախի միջազգային ճանաչումը՝ «Անջատում՝ հանուն փրկության» դոկտրինի սահմաններում։
Եվ վերջում՝ փորձագիտական կարծիք։

Ռուսաստանյան կայքերից մեկը վերլուծական է զետեղել, որտեղ ասված է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է մի նոր հուժկու քաղաքական  խթան և իմպուլս, որպեսզի խաղաղություն հաստատելու գործընթացը աշխուժանա ոչ թե ուժային, այլ դիվանագիտական հարթությունում։ Ջանքերն այս ուղղությամբ անպայման պետք է ակտիվացնել՝ քանի դեռ ամեն ինչ դուրս չի եկել Հարավային Կովկասի սահմաններից»,– զգուշացնում է ռուսաստանցի մեկնաբանը, որի հետ դժվար է չհամաձայնել։

Անորոշություն Բիշքեկում, կամ երբ բոլորն իրենց պատկերացնում են նախագահական նստավայրում