Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել. զոհված զինվորի հոր կոչը

Հայրենիքի համար զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը խնդրում է ամեն ինչ անել, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ ողջ հերոսներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik․ Արիության մեդալով հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը, կոչ է անում ամեն ձևով օգնել բանակին ու կանգնել երկրի կողքին։ 

«Բոլոր նրանք, ովքեր ինչ–որ կերպ կարող են օգնել մեր բանակին, հիմնադրամին, մեծ գործ արած կլինեն։ Մի բան էլ եմ ուզում ասել` հայրենասիրական երգերը քաղաքում բարձր լսելով, դուք չեք օգնում բանակին, չեք ոգևորում մարդկանց։ Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել»,–ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` Արցախա–ադրբեջանական պատերազմի ժամանակ արված հայտնի ու լայն տարածում ստացած լուսանկարի հերոսը` հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, զոհվել է հոկտեմբերի 8–ին։

Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել. զոհված զինվորի հոր կոչը

Լուսանկարը լայն տարածում էր ստացել ոչ միայն սոցցանցերում, հայկական լրատվամիջոցներում, այլ նաև միջազգային մամուլում։

Ալբերտի հայրը դեռ հոկտեմբերի 5-ին հայտնել էր, որ արդեն քանի օր է` տղայից որևէ լուր չունեն։

Հյուսիսային ուղղությամբ թշնամին մեկ–երկու գրոհից հետո հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները