Հայաստանում մեկ օրում 14 մարդ է մահացել կորոնավիրուսից

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հետևանքով Հայաստանում վերջին մեկ օրում մահացածների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում  կորոնավիրուսի հետևանքով մահվան 14 դեպք է արձանագրվել Հայաստանում։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) և 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 316 է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1694–ով և դարձել 64694։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 13694 մարդ, կատարվել է 348149 թեստավորում, առողջացել են վարակվածներից 48104–ը։