«Ես սիրում եմ վարչապետ Մակրոնին». Թրամփը շփոթել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Միչիգանում կայացած հանրահավաքի ժամանակ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհարմար իրավիճակում է հայտնվել։ Նա շփոթել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնը և նրան վարչապետ անվանել։ Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

8 միլիարդատերեր և նրանց կանայք ավելի քան 1 մլն դոլար են նվիրաբերել Թրամփի պարտության համար

«Ես շատ եմ սիրում վարչապետ Մակրոնին», - Միչիգանում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասել է Թրամփը` անդրադառնալով Փարիզյան կլիմայական համաձայնագրին:

Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել

Թրամփի խոսքով` ինքը մի անգամ հարցրել է Մակրոնին, թե ինչպես են ընթանում այդ համաձայնագրի հետ կապված գործերը, և պարզել, որ գործերն այնքան էլ լավ չեն։

Հիշեցնենք` Ֆրանսիայի վարչապետը Ժան Կաստեկսն է, որը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հուլիսի 3–ին։

Թրամփն ու Պուտինը «հոկտեմբերյան անակնկալ» են պատրաստել

Հավելենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում աշխարհի առաջնորդները կլիմայի վերաբերյալ նոր համաձայնագիր ընդունեցին, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ միաժամանակ ձգտելով 1.5 աստիճանի:

ՀՀ Ազգային ժողովը 2017 թվականի փետրվարի 9-ին միաձայն վավերացրել է Փարիզյան կլիմայական համաձայնագիրը։

«Օբաման մրցանակը հենց այնպես է ստացել»․ Թրամփը քննադատել է նախորդ նախագահին