Ստեփանակերտում ևս 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել. Արցախի ԱԳՆ

Վիրավորներից երկուսը երիտասարդ են, մեկը՝ տարեց կին. նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է ծանր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Telegram-ի ալիքում տեղեկացնում է, որ 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել։

«Երեք քաղաքացիական անձինք ՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը և 33-ամյա Արման Արամյանը, վիրավորվել են Ստեփանակերտում ՝ հրթիռային հարվածների և ավիահարվածների հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի վիրավորներից, նյութական մեծ վնասներ են հասցվել քաղաքի բնակելի տարածքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ոչնչացված ադրբեջանցի գնդապետ, առգրավված կարևոր փաստաթղթեր. մերօրյա հերոսները կպարգևատրվեն

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում