Սահմանը պահող հայրիկն ու նկարի զինվորը. որն է 11–ամյա ստեփանակերտցի աղջկա երազանքը

Ստեփանակերտցի 11- ամյա աղջիկը Sputnik Արմենիայի համար նկարել է իր երազանքներն ու խոսել, ինչպես մեծերը:
Sputnik

Ստեփանակետի հրթիռակոծությունների  պատճառով մայրիկի հետ Գյումրի տեղափոխված Անգելինային խնդրեցի մի բան նկարել: Ուրախությամբ  համաձայնեց։ Սեպտեմբերի 27-ից ի վեր մատիտները ձեռքը չէր առել։

Երևանում ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան. լուսանկար

«Նկարել շատ եմ սիրում»,- ասաց աղջիկը, ապա մի պահ կանգ առավ, աչքերն լցվեցին։ Հետո սրբեց արցունքներն ու սկսեց նկարել: Զինվոր նկարեց: Հասկացա հուզմունքը՝  սահմանը պահող զինվորն իր հայրիկն էր, հետո իրար հետևից նկարեց Արցախի խորհրդանիշները՝ «Մենք ենք մեր սարերը արձանը», Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, փոքրիկին օրորող արցախցի կին, Հայոց եռագույնն ու այբուբենը: Նկարի վերևի մասում արև էր շողում: Երբ նկարեց  ավարտեց, հանգստություն եկավ երեխայի դեմքին:

Սահմանը պահող հայրիկն ու նկարի զինվորը. որն է 11–ամյա ստեփանակերտցի աղջկա երազանքը

-Իսկ ի՞նչ է կտավիդ անունը,–հարցրի:

-Չգիտեմ….,–հետո ավելացրեց,–Արցախ:

Հասկացա, որ խոսել է  ուզում, խնդրեցի պատմել՝ ինչպես ամեն ինչ սկսվեց:

Սահմանը պահող հայրիկն ու նկարի զինվորը. որն է 11–ամյա ստեփանակերտցի աղջկա երազանքը

«Առաջին դփոցը  որ եղավ, մտածեցի` երեխեքն էին, հետո ավելի ուժեղացավ ու հետո, երբ պատուհանից նայեցի, որ ծուխ է ելնում, մաման բղավեց, որ իջնեմ պադվալ»:

Հենց այսպես, մյուսների նման, մայրիկի ձեռքը բռնած շտապում է նկուղ ու այնտեղ մնում այնքան, մինչև հնարավորություն է ստեղծվում մեքենայով տեղափոխվել Գյումրի: Գիշերային ուղևորության ու վախի մասին չուզեց խոսել:

Արցախցի կանայք և երեխաները լուռ ակցիա են արել ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատների առջև

Խոստովանեց՝ շատ է ուզում ամեն ինչ վերջանա ու մայրիկի հետ  վերադառնա Ստեփանակերտ, շատ է կարոտել քաղաքը ընկերներին ու ամենամոտ մարդկանց՝ տատիկին ու պապիկին, որը հիվանդ է ու այս ողջ  ընթացքում ստիպված  պատսպարված է նկուղում:

«Հայն ուժեղ է, ես վստահում  եմ մեր զինվորներին,-ասաց ու աչքը գցեց իր նկարած նկարին՝ զինվորին,– պապաս հիմա սահմանին կանգնած է:

Վերջում վստահաբար կրկնեց՝  հաղթելո՛ւ  ենք: