ՌԴ-ի և ԱՄՆ–ի դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համընկնում են. ՌԴ դեսպան

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի խոսքով` Մոսկվայի ու Վաշինգտոնի տեսակետների ընդհանրությունը ԼՂՀ հակամարտության կարգավորման առնչությամբ «հաճելի անակնկալ» է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sptunik. Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ սկզբունքորեն համընկնում են։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

Լոս Անջելեսի հայությունն Արցախի թիկունքին է. բազմահազարանոց բողոքի ակցիա՝ ԱՄՆ-ում

«Քիչ են մեզ մոտ նման դեպքերը, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են, մենք կողմերին զսպվածության, հրադադարի,  խոսակցությունը դիվանագիտական հուն տեղափոխելու կոչ ենք արել։ Դա իսկապես այդպես է, կան որոշ պահեր, բայց սկզբունքորեն մենք կողմ ենք այն գործընթացին, որը կողմերին պետք է խաղաղ ռելսերի վրա դուրս բերի», – ասել է Անտոնովն ընդգծելով, որ դա հաճելի անակնկալ էր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը զրուցել է հայ զինծառայողների մայրերի հետ

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում