Մոսկվայում ՀՀ դեսպանատան առաջ հազարավոր ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախում զոհվածների

Լուսանկարները դեսպանությունը հրապարակել է առանց մեկնաբանության։ Փոխարենը հարյուրավոր գրառումներ են արել մեր հայրենակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik.  Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանի դեսպանատան շենքի առջև տեղադրել են Արցախում զոհված հերոս տղաների լուսանկարներն ու հազարավոր ծաղիկներ խոնարհել դրանց առջև։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղադրել է լուսանկարներ առանց մեկնաբանության։

Մոսկվայում ՀՀ դեսպանատան առաջ հազարավոր ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախում զոհվածների

Փոխարենը հարյուրավոր մեկնաբանություններ են գրել հայրենակիցները. ««Մենք ձեզ չենք ճանաչում, բայց դուք դարձաք մեզ հարազատ»։

«Խոնարհվում եմ, ձեր ամեն մի կաթիլ արյունով փրկել եք հազարավոր կյանքեր», «Փառք մեր Հայոց քաջ արծիվներին», «Հաղթելու ենք»»,–գրել են նրանք։

Մոսկվայում ՀՀ դեսպանատան առաջ հազարավոր ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախում զոհվածների

Օգտատերերը գրում են, որ հարյուրավոր մարդիկ են գալիս դեսպանատան մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հանուն հայրենիքի և խաղաղության զոհաբերած հերոսների։

Ոչնչացված ադրբեջանցի գնդապետ, առգրավված կարևոր փաստաթղթեր. մերօրյա հերոսները կպարգևատրվեն

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում