Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Վահան Քոչարը

Վահան Քոչարը 71 տարեկան էր. վարպետը բազում մտահղացումներ ուներ, որոնք մնացին անկատար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. 71 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ, դիզայներ, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ Վահան Քոչարը։

Մահացել է Վլադիմիր Մուսայելյանը՝ Բրեժնևի անձնական լուսանկարիչը

Անվանի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի որդին 2007 թվականին կարողացավ իրականացնել հոր երազանքը և ընթերցողին ներկայացրեց հոր` «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը։ Այնտեղ ներկայացված են շուրջ 480 հայ լուսանկարիչների կենսագրականներ և աշխատանքներ։ Վարպետը բազում մտահղացումներ ուներ, որոնք մնացին անկատար։

Քոչարի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Մալաթիայի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում, ժամը 18:00- 20:00։

Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին, Երևանում: 1965 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցը: Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում։

Արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի։