ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանում հոկտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ին կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի, անձրևները կվերադառնան. եղանակի տեսություն
Հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթերը
Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +24-ից +26–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +10 աստիճան։