Աննախադեպ զորաշարժի կարիք կա. 13 կուսակցությունների կոչը՝ կառավարությանը

Պահանջներից մեկը որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտված ռազմաքաղաքական հարցերի շտաբի ստեղծումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Օրհասական այս իրավիճակում բեկում մտցնելը ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում հրամայական է։

Հայաստանյան կուսակցությունները հայտարարությամբ են հանդես եկել` կոչով դիմելով ՀՀ կառավարությանը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երեկ երեկոյան քննարկում է եղել, որի արդյունքում էլ հայտարարության բովանդակությունն են որոշել։

Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա

«Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում երկու բան. հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի շտաբ` օժտելով որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով։ Բացի այդ, հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար պետք է ներգրավել Արցախի և Հայաստանի նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական մեծ փորձ ունեցող այլ անձանց»,–հայտարարությւոնը ներկայացրեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` կուսակցությունները կարծում են, որ դեռ չօգտագործված պոտենցիալ կա և պետք է բոլոր ուժերը համախմբեն այս օրհասական պահին։
Սաղաթելյանը նշեց` ստեղծված իրավիճակն աննախադեպ ու ամբողջական զորաշարժ է պահանջում։ Նա հայտնեց նաև, որ պատրաստ են հանդիպել վարչապետի հետ` մանրամասները քննարկելու համար։

Գնդակոծություններն իրենց պատասխանը կստանան. Իրանը կրկին զգուշացնում է

Սաղաթելյանն ասաց` Արցախի և Հայաստանի նախկին նախագահներին գործընթացի մասին տեղյակ են պահել։

Ի դեպ, հայտարարության ներքո ստորագրել են «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Համերաշխություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն», «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան» կուսակցությունները։

Հայտարարությունը բաց է` այլ կուսակցությունների միացման համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը Թուրքիայի վերաբերյալ

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում