«73 տարեկան մարդ եմ, նման բան չեմ տեսել, սա ֆաշիզմ ա». տեսանյութ՝ հրետակոծված Շոշ գյուղից

Գյուղում երեք բնակիչ է վիրավորվել։ Մեկին տեղափոխվել են հիվանդանոց, մյուս երկուսի վիրավորումները թեթև են։
Sputnik

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Արցախի Ասկերանի շրջանի Շոշ համայնքում զրուցել են ադրբեջանական հրետակոծությունից տուժած բնակիչների հետ։ Միանգամից մի քանի տուն է տուժել հրթիռակոծություններից, դրանց ապակիները լրիվ կոտրվել են։

Ստեփանակերտի ռմբակոծված խանութներն ու տները

«Ես 73 տարեկան մարդ եմ, նման բան չեմ տեսել, սա ֆաշիզմ ա։ Մենք էլ պիտի կռվենք ու իրանց քաղաքները, գյուղերը սենց վիճակի հասցնենք», – մեր թղթակցի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։

Գյուղում երեք բնակիչ է վիրավորվել` Յուրի Մելքումյանը, Սողոմոն Մելքումյանը և Գրիգորի Վերդյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` նրանցից մեկին տեղափոխվել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մյուս երկուսի վիրավորումները թեթև են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արծրուն Հովհաննիսյանը Հադրութի, վիրահատված ադրբեջանցու և ՌԴ զորավարժությունների մասին

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում