Ադրբեջանի զոհերի թիվը 6 հազարից ավելի է. նոր տվյալներ թշնամու կորուստների մասին

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook–ի իր պաշտոնական էջում հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։

Ըստ հաղորդագրության` վերջին մեկ օրում թշնամին կորցրել է 5 աթս, 2 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ: Վերջին տվյալներով` մեկ օրում Ադրբեջանը 150 զոհ է ունեցել։ Այսպիսով, արդեն 21 օր շարունակվող պատերազմի ընթացքում հակառակորդն ունեցել է ընդհանուր թվով 6109 զոհ։

Ադրբեջանի զոհերի թիվը 6 հազարից ավելի է. նոր տվյալներ թշնամու կորուստների մասին

Այսօր գիշերը հակառակորդը ԱԹՍ-ներ է կիրառել նաև Սյունիքի մարզի ուղղությամբ. զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ոչնչացված ադրբեջանցի գնդապետ, առգրավված կարևոր փաստաթղթեր. մերօրյա հերոսները կպարգևատրվեն

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում