«Յոթ տեխնիկա եմ խոցել ու դրանով չեմ սահմանափակվելու». զինծառայող Հարություն Դոխոյան

Դոխոյանը այժմ բուժում է ստանում Երևանում։ Ապաքինվելուց հետո զինծառայողը շտապելու է առաջնագիծ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Զինծառայող Հարություն Դոխոյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց առաջնագծի տրամադրությունները։

«Ամեն ծանրոցը մեզ ուժ է տալիս, երբ տեսնում ենք ներսում տաք ծածկոց, ասում ենք` տղերք, էս գիշեր չենք սառի։ Նման ժողովրդի հետ դու երբեք չես վախենա թշնամուց», – ասաց զինծառայողը։

Հյուսիսում հակառակորդին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք. Արծրուն Հովհաննիսյան

Դոխոյանը այժմ բուժում է ստանում Երևանում։ Ապաքինվելուց հետո զինծառայողը շտապելու է առաջնագիծ։

«Յոթ տեխնիկա եմ խոցել ու դրանով չեմ սահմանափակվելու», – ասաց Դոխոյանը։

Զինծառայողը հակատանկիստ է, նա խոցել է թշնամու հինգ տանկ, մեկ հետևակի մարտական մեքենա, մեկ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում