Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում

Կասպյան նավատորմի զորավարժություններին մասնակցում է նաև Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ավիացիան:
Sputnik

Ռուսաստանի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմը Հարավային ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի հետ համատեղ վարժանքներ է սկսել 2020 թվականի ամփոփիչ ստուգման շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվում են

Զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 16-ին։ Վարժանքների ընթացքում «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերի, ինչպես նաև «Ուգլիչ» և «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավերի անձնակազմերը ծովում կկատարեն հրետանային և հրթիռային կրակոցների վարժանքներ՝ գործելով Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ:

«Կովկաս-2020»–ի եզրափակիչ օրը, ՌԴ–ում անցկացված զորավարժությունների վառ պահերը. տեսանյութ

Նշվում է, որ ռուս զինվորականները կմշակեն ծովային տնտեսական գործունեության օբյեկտների ապահովման, պահպանության և պաշտպանության ուժերի տեղակայման, ինչպես նաև պահպանվող օբյեկտների շրջանում պայմանական անօրինական զինված կազմավորումների ոչնչացման խնդիրները:

Պուտինն ու Շոյգուն հետևում են «Կովկաս-2020» զորավարժություններին. տեսանյութ

Զորավարժություններին կմասնակցեն վեց նավ, յոթ ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող:

Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում