ՊՆ-ն ադրբեջանական զինտեխնիկայի ոչնչացման նոր կադրեր է հրապարակել

Զինտեխնիկայի ոչնչացումից հետո ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են փախուստի։
Sputnik

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ճշգրիտ հրետանային հարվածներ հասցնել` ոչնչացնելով հակառակորդի մարտական տեխնիկան ու հենակետերը։ Տեղեկությունը հայտնում է «Զինուժ MEDIA»–ն։

Ինչպես են կասեցվում ու ոչնչացվում թշնամու ուժերը. տեսանյութ

«Դրանից հետո ադրբեջանական ստորաբաժանումները դիմում են փախուստի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը