«Դուք գնում եք ձեր երեխաների ննջարանները պաշտպանելու». Փաշինյանի ելույթը զինվորների առջև

Հայաստանն ունի բարեկամ երկրներ, բայց նրանցից ոչ մեկը չի կերտելու հայոց զինվորի հաղթանակը, ասաց վարչապետը։
Sputnik

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանը ելույթ է ունեցել Արցախ մեկնել պատրաստվող գումարտակի առաջ։

Նիկոլ Փաշինյանը հակամարտության թեմայով խոսել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ

«Շատ կուզեի ասել` հայրենիքը չունի ձեր զինվորական ծառայությունների կարիքը, վերադարձեք ձեր քաղաքացիական աշխատանքին, բայց դա այդպես չէ։ Դուք այսօր այստեղ եք, որովհետև հայրենիքը ունի ձեր և յուրաքանչյուրիս կարիքը։ Դուք գնալու եք մի տեղ, որտեղ հնարավոր է ձեր շուրջը նայելով ոչ մի ծանոթ ծառ չտեսնեք, բայց դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների ննջարանների առաջ։ Պաշտպանելով այդ հողը` դուք պաշտպանելու եք ձեր երեխաների ննջարանները, ձեր շքամուտքը, ձեր թաղը։ Դուք գնում եք այդտեղ կռվելու, որ հաջորդ օրը չկռվեք ձեր շքամուտքի առջև», – ասաց իր ելույթում վարչապետը։

Հայաստանն ունի բարեկամ երկրներ, բայց նրանցից ոչ մեկը չի կերտելու հայոց զինվորի հաղթանակը, ասաց վարչապետը։

«Եթե մենք որոշենք պարտվել, մեր բարեկամ երկրները կպաշտպանեն մեր պարտվելու որոշումը, եթե որոշենք հաղթել` մեր հաղթելունը», – ասաց Փաշինյանը։

Նա նաև վկայակոչեց 2016-ի ապրիլը, երբ որոշում էր կայացրել մեկնել ռազմաճակատ։

«Որոշումը կայացրել եմ ակնթարթի, պահի տակ։ Առավոտյան նայել եմ մեկ տարին չբոլորած դստերս ու հասկացել, որ պատրաստ եմ գնալ ու զոհվել հանուն նրա, որ իմ երեխան, իմ հարևանի երեխան, իմ ընկերոջ երեխան ապրեն», – ասաց վարչապետը։

Զինծառայողները ծափողջյուններով ու «Հաղթանակ» բառը վանկարկելով պատասխանեցին Փաշինյանի ելույթին։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում