Արծրուն Հովհաննիսյանը Հադրութի, վիրահատված ադրբեջանցու և ՌԴ զորավարժությունների մասին

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պատասխանեց լրագրողներին ամենաշատ հետաքրքրող հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր կազմակերպված ասուլիսին պատասխանեց լրագրողներին ամենաշատ հետաքրքրող հարցերին։
Անդրադառնալով Հադրութում ստեղծված իրավիճակին, Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքում առանձնապես իրավիճակ չի փոխվել և հորդորեց առանձին ուղղությունների վրա չֆիքսվել։

«Յոթ տեխնիկա եմ խոցել ու դրանով չեմ սահմանափակվելու». զինծառայող Հարություն Դոխոյան

«Մեր զորքերը կարող են հետուառաջ, աջուձախ գնալ, պետք չի ֆիքսվել առանձին ուղղությունների վրա։ Մեր զինուժը հերոսական ու ծանր մարտեր է տանում և պայքարում է շատ ուժեղ թշնամու դեմ։ Հադրութում նույնն է, ինչ երկու օր առաջ, առանձնապես իրավիճակ չի փոխվել», – ասաց Հովհաննիսյանը։

Լրագրողի հարցին` ինչու է հայկական կողմը հումանիզմ ցուցաբերել ադրբեջանցի ռազմագերու նկատմամբ և վիրահատել նրան, ՊՆ ներկայացուցիչը կարճ կտրեց.

«Որովհետև մենք մարդ ենք, ունենք արժեհամակարգ, բորենիներ չենք»։

Հովհաննիսյանը նաև պատասխանեց Կասպից ծովում Ռուսաստանի զորավարժությունների մասին հարցին։

«Չեմ կարծում, որ դրանք մեր պատերազմում ինչ–որ դեր ունեն», – ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հյուսիսում հակառակորդին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում