Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 3 տղամարդ, 4 կին են մահացել

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է արձանագրվել։

Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59 995 դեպք, որոնցից 47119-ն առողջացած, 1046-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում:

Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում

Այսպիսով` երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Ունենք 406 առողջացած:

Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են