Անգամ շամպայն ունեն հաղթանակը նշելու համար. կյանքն ապաստարանում. տեսանյութ

Ապրում են պայթյունների ձայների տակ, ականջը ռադիոընդունիչին՝ հաղթանակի լուրի սպասումով։
Sputnik

Արդեն 18 օր է՝ արցախցիներից շատերն ապրում են ապաստարաններում։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որը պատմում է ապաստարաններից մեկում ապրողների կյանքի ու սպասումների մասին։ Ապաստարանում կանայք են և ծերերը. Արցախից հեռանալ հրաժարվում են։ Զինվորն առաջնագիծն է ամուր պահում, իրենք էլ՝ զինվորի թիկունքը։

«Այստեղ կոֆեն քաղցր է, չուզես էլ` պետք է խմես». կյանքը Ստեփանակերտի ապաստարանում

«Սարի պես կանգնած ենք, որ ոգևորենք մեր զինվորին»,- ասում են նրանք։

Ամեն մի զինվորի համար ցավում են՝ վիրավոր, թե զոհ. ցավն ու կորուստը իրենցն է։ Ասում են՝ բոլորն էլ մեր զավակներն են։

Ականջը՝ ռադիոընդունիչի լուրերին ու հաղթանակի սպասումով ապրում են մի մեծ ընտանիքի նման, հոգ են տանում մեկմեկու մասին, որ հաղթանակը միասին ու առողջ տոնեն։

«Ապրեն մեր տղաները, մեր հերոսները։ Մինչև հիմա ասում էինք՝ հաղթելու ենք, հիմա ասում ենք ՝ հաղթել ենք»,- ասում է ապաստարանի բնակչուհին։

Հարևանուհին էլ շտապում է ավելացնել՝ շամպայնն էլ պահել են հաղթանակը նշելու համար։

Գինի լից. Ստեփանակերտի ապաստարաններից մեկում կանայք զինվորական հագուստ են կարում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը