ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախում ընթացող մարտական գործողությունների ժամանակ 18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը։
«Մասնավորապես, խոցել ենք 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մնացածը տարբեր բնույթի ԱԹՍ–ներ են»,–ասաց Մովսեսյանը։
Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության ուժեղացմանը, ապա Մովսիսյանը վստահեցրեց` բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացվում են, որպեսզի հակաօդային պաշտպանությունը լինի ինքնաբավ, կարողանա կատարել օդային պահպանության և պաշտպանության մարտական խնդիրներ։
Նշենք, որ Մովսեսյանը քիչ առաջ հայտնել էր, որ այսօր հակառակորդի հերթական ՍՈՒ-25 գրոհիչն ենք խոցել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:
«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը