Մարտակերտի հոսպիտալի հրետակոծության հետևանքները. տեսանյութ

Sputnik Արմենիայի նկարահանման խումբը հոսպիտալի տարածք է այցելել հրետակոծությունից ժամեր անց։
Sputnik

Ադրբեջանի ԶՈւ-ն հրետակոծել է Մարտակերտի հոսպիտալը։ Ամենայն հավանականությամբ՝ հոսպիտալի տարածք մի քանի արկ է ընկել։

Գրեթե ամբողջովին ավերվել է անցակետը։ Հիմնական կորպուսում առնվազն պատուհաններն ու փեղկերը կոտրված ու տեղից հանված են։ Մի քանի մեքենա ամբողջովին այրվել է։

Ինչպես է ոչնչացվում թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբը. տեսանյութ

Նախնական տվյալների համաձայն՝ կան զոհեր։

Sputnik Արմենիայի նկարահանման խումբը հրետակոծությունից ժամեր անց հոսպիտալի տարածք է այցելել։ Ներկայացում ենք հարվածների հետևանքները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ադրբեջանը հարվածում է Մարտակերտին. տեսանյութ, որը նկարահանվել է գնդակոծության պահին

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը