Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայի տակ

Ձորում հայտնված բեռնատարում նաև կին է եղել, նրան ծանր վիճակում տեղափոխել են Երևան` «Արմենիա» հանրապետական բուժկենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «HOVO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Փ․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ) դեպի հարակից ձորը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. տներից մեկում 2–ամյա երեխայի դի է հայտնաբերվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է հոկտեմբերի 13-ին, ժամը 00։51-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ վարորդի դին հայտնվել է բեռնատարի տակ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Թերեզա Փ․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, որից հետո տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Վարորդի դին դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր