ՊԲ–ի հրապարակած տեսանյութում երևում են Ադրբեջանի զինծառայողների դիերը. 21+

Ադրբեջանը, շարունակելով խախտել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը, նաև կորուստներ է կրում։
Sputnik

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ թշնամին շարունակում է կրել հսկայական մարդկային կորուստներ։ ՊԲ–ն նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում են ադրբեջանցի զինծառայողների դիերը։

Անճշտություն է եղել. զինծառայողներից տասը ողջ են

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո