Մահվան ևս 8 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 58 տարեկան է

Առողջապահության նախարարությունը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վերջին տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik.  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ը մահացել են։ Տեղեկությունը  հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ նրանից 6-ի մահվան պատճառը եղել է հենց կորոնավիրուսը։

«Պացիենտները եղել են 73 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 81 (կին), 58 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57566 դեպք։