Կիևում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով ավտոերթ են արել ու կրակել. 14 ձերբակալված կա

Միջադեպը տեսանկարահանվել է օրինապաշտ քաղաքացիների կողմից և փոխանցվել ոստիկանությանը։ Այժմ իրավապահները զբաղվում են գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կիևում խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել են ադրբեջանական և թուրքական դրոշներով ավտոերթի մասնակիցները, որոնք նաև կրակ են բացել քաղաքի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է «Комментарии» պորտալը։

Վորոնեժում Ադրբեջանի դրոշներով ապօրինի ավտոերթի մասնակիցները պատժվել են

Միջադեպը նկարահանել են քաղաքի բնակիչները, և խուլիգանության փաստն արդեն ուսումնասիրում են իրավապահները։

Ինչպես հայտնում է Կիևի ոստիկանությունը, Գրուշևսկի փողոցով ընթանալով` անհայտ անձինք մի քանի կրակոց են արձակել, իսկ հետո դեպքի վայրում 4 պարկուճ է հայտնաբերվել։ Ավելի ուշ ոստիկանությունը 6 մեքենա է կանգնեցրել, որոնցում 14 մարդ է եղել` բոլորն օտարերկրացիներ։ Իրավապահները պարզում են դեպքի բոլոր մանրամասները։

Ավտոերթ Երևանում. պահանջում են ճանաչել Արցախը. լուսանկարներ, տեսանյութ