Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզում այցելել է վիրավոր զինվորներին

Նախարարը շնորհակալություն է հայտնել զինվորներին անձնազոհ ծառայության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Գեղարքունիքի մարզում գտնվող Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Զոհեր, վիրավորներ, 5800-ից ավելի վնասված շենքեր. 17-օրյա հրթիռակոծության հետևանքները

Նախարարը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ եղել է բժշկական կենտրոններում, տեղում ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին:

«Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զինվորների հետ զրույցի ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել անձնազոհ ծառայության համար և շուտափույթ ապաքինում մաղթել:

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզում այցելել է վիրավոր զինվորներին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Արցախում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2 տարեկան Արծվիկին վիրահատել են

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո