Նիժնի Նովգորոդի մարզում տղամարդը կրակ է բացել ավտոբուսի ուղղությամբ. կան զոհեր

Տեղացիներից մեկը կրակել է ավտոբուսի ուղղությամբ, հետո ուսապարկով ու զենքով թաքնվել է անտառում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Նիժնի Նովգորոդի մարզի Բոր քաղաքում տղամարդը կրակ է բացել ավտոբուսի վրա, չորս մարդ մահացել է, երեքը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

«Դուբայ Շոփի» հիմնադիր տնօրենի ընկերը որսի ժամանակ կրակել է նրա գլխին

ՌԵՆ TV–ի տվյալներով՝ կրակողը տեղի բնակիչ է, անունը` Անդրեյ։ Նա կրակելուց հետո ուսապարկով և զենքով թաքնվել է անտառում։

Սան Ֆրանցիսկոյում կրակոցներ են արձակել հայկական դպրոցի ուղղությամբ

Դեպքի վայր են մեկնել քրեագետներն ու օպերատիվ խումբը։

Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են։

Գեղարքունիքում որսի ժամանակ որդին անզգուշաբար կրակել է հոր վրա