Հայկական պատասխան բարբարոսությանը. բելգիահայ երաժիշտը նվագում է Ղազանչեցոց կիսավեր վանքում

Կոմիտասյան «Կռունկի» հնչյունները տարածվել են Շուշիի վիրավոր ու հնամենի եկեղեցու ներսում։
Sputnik

Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նվագում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ կիսավեր եկեղեցում։

Կոմիտասի «Կռունկի» հնչյունները ողողում են չքնաղ միջնադարյան վանքն ու ազդադարոմ, որ հայն ապրել է այստեղ դարեդար ու շարունակելու ապրել։

Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ

Կատարման տեսանյութը Facebook–ի իր էջում հրապարակել է լրագրող Ծովինար Բարխուդարյանը։ «Հայկական պատասխան բարբարոսությանը»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8–ին թշնամին 2 անգամ թիրախավորեց և ավիահարվածներ հասցրեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն։ Եկեղեցին կանգուն է, բայց ավերածություններ են գրանցվել։ Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորել են ներսում իրենց գործն անող լրագրողները։ Նրանից ռուս լրագրող Յուրի Կատինոկի վիճակը ծանր է։