Հայաստանում տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի, խոստանում են օդերևութաբանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 12-15-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Երևանում հոկտեմբերի 12-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +23...+25, երեկոյան՝ +18...+20 աստիճան։

Կյանքն առանց սթրեսի. տագնապը հաղթահարելու 6 եղանակ