ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովը (ԵԽԽՎ) մշտական կոմիտեում կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը ընթացիկ քննարկումների շրջանակում, առանց բանաձևերի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կոմիտեի նիստի ժամանակ այդ մասին ասել է վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսը։
Նախօրեին ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստում առաջարկվել էր «Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, հակամարտության խաղաղ լուծման անհնարինությունն ու ռիսկը տարածաշրջանի կայունության համար» խորագրով քննարկում անցկացնել։
Այսօրվա նիստում Դեմսն ասել է, որ չգիտի՝ կարո՞ղ է արդյոք հայտարարել, որ իրենց մոտ քննարկում (ղարաբաղյան հակամարտության շուրջ) կլինի։
«Այսպես, ԵԽԽՎ գլխավոր քարտուղարն ինձ այդպիսի որոշում է տվել։ Այսպիսով՝ մենք ընթացիկ հարցի շուրջ քննարկում կանցկացնենք», - ասել է նա։ Դեմսն ավելացրել է` արդեն ելույթ ունեցողների ցանկ կա, 15 մարդ է գրանցվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 12-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 480 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո