Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տալիս կամավորների աշխատանքն ու շնորհակալություն հայտնում

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով կամավորների արած մեծ աշխատանքը։
Sputnik

Արծրուն Հովհաննիսյանը այցելել է «Հայ» ասոցիացիա և  նկարահանել այն ահռելի քանակի բեռը, որ ամեն օր հավաքվում է այստեղ և ուղարկվում առաջնագծում կռվող զինծառայողների ու Արցախի բնակչությանը։

Խաղաղ ակցիա Երևանի փողոցներում. պահանջը Արցախի միջազգային ճանաչումն է. տեսանյութ

Դեղորայք, առաջին անհրաժեշտության տարատեսակ պարագաներ, հագուստ, սնունդ։ Արծրուն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում բոլորին` աշխարհասփյուռ հայությանը` նշելով, որ ամեն օր օգնություններ են գալիս աշախարհի տարբեր ծայրերի հայերից։

Նա իր հպարտությունն է հայտնում, որ հայ է ծնվել և  վերահաստատում` #Հաղթելու ենք։

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ևս մեկնարկել է դրամահավաք` ի աջակցություն Արցախի։ Դրամահավաքին միացել են աշխահրի տարբեր ծայրերում ապրող հայերը։ Մի քանի օրվա ընթացքում հիմնադրամին փոխանցվել է 100 միլիոնից ավելի գումար։

Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ. Մնացականյան