ԱՄՆ-ի ամենահարուստ կինն աջակցություն է հայտնել Արցախին

Քայլիի երակներում հայի արյուն չի հոսում, և մինչ օրս նա երբեք չէր միացել ավագ քրոջ հայանպաստ գործունեությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի ամենահարուստ կինը` Քայլի Ջեները, որը Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն է, Instagram-ում աջակցություն է հայտնել Արցախին: 23-ամյա միլիարդատերը հրապարակել է Արցախի դրոշը` վրան նշելով բացականչական նշաններ։

ԱՄՆ-ի ամենահարուստ կինն աջակցություն է հայտնել Արցախին

Բացի այդ նա հրապարակել է Քիմ Քարդաշյանի՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերումներ կատարելու կոչը: Ինքը ՝ Քարդաշյանը, արդեն մեկ միլիոն դոլար է հանգանակել է հիմնադրամին:

Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի

Հատկանշական է, որ Քայլիի երակներում հայի արյուն չի հոսում։ Նա միայն մայրական կողմից է Քիմ, Քորթնի, Քլոե և Ռոբ Քարդաշյանների քույրը։ Ընտանիքի մայրը ՝ Քրիս Ջեները, իռլանդացի է:

Մինչ օրս Քայլին երբեք չէր միացել ավագ քրոջ հայանպաստ գործունեությանը։

Քիմը և մյուս Քարդաշյան քույրերն ակտիվորեն ներգրավված են հայաստանյան իրադարձություններին, այցելել են իրենց պատմական հայրենիք և իրենց երեխաներին կնքել հայկական եկեղեցիներում։

Քայլին Instagram-ում ավելի շատ հետևորդներ ունի, քան Քիմը: Քիմին հետևում է 189 միլիոն մարդ, իսկ Քայլիին՝ 197:

2014-ին Քայլին հիմնել է կոսմետիկայի սեփական ապրանքանիշը՝ Kylie Cosmetics, որը նրան մեծ եկամուտներ է բերում: Նա համարվում է ԱՄՆ-ի ամենահարուստ կինը և աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատերը: