Թշնամին ինտենսիվ գնդակոծել է Մարտակերտ քաղաքը․ տեսանյութ

Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեսանյութ է ուղարկել Մարտակերտ քաղաքից, որը ողջ գիշեր և այսօր առավոտյան թշնամու կրակահերթի տակ է եղել։
Sputnik

Արցախի Մարտակերտ քաղաքը Ադրբեջանի զինված ուԺերի կողմից ինտենսիվորեն գնդակոծվել է գիշերը և այսօր առավոտյան։ Այս մասին հայտնում է Արցախում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։

Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին

Տեղի բնակիչների խոսքով ՝ թշնամին կրակում է հիմնականում «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Վնասվել են քաղաքի բնակելի շենքերը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նկարահանել է վնասված շինությունները։ Տեսանյութում երևում է, որ բնակելի շենքերից մեկը շարունակվում է այրվել։

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

ՊՆ ներկայացուցիչը հորդորում է զերծ մնալ կանխատեսումներից ու խորհուրդներից. դրա ժամանակը չէ

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո