Շուշան Ստեփանյանը ցույց է տվել թշնամու հերթական խոցված ԱԹՍ–ն. տեսանյութ

Շուշան Ստեփանյանի հրապարակած տեսանյութում երևում է` ինչպես է մոխրանում ադրբեջանական խոցված ԱԹՍ–ն։
Sputnik

Արցախում ևս մեկ ադրբեջանական անօդաչու են խոցել։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում այս փաստը հաստատող տեսանյութ է հրապարակել` կից գրելով. «Թշնամական հերթական խոցված ԱԹՍ-ն»։

Կարմիր խաչն Արցախում աշխատանքները դեռ չի սկսել. հրադադարի պահպանման պայմանները բավարար չեն

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո